Էլէներգիայի սակագների վերանայման հետևանքով առաջացել է դրական արդյունք. միայն սոցիալապես անապահով ընտանիքների համար սակագինը նվազել է 10 դրամով. Արտակ Մանուկյան
08/01/2019 10:01

Էլէներգիայի սակագների վերանայման հետևանքով առաջացել է դրական արդյունք. միայն սոցիալապես անապահով ընտանիքների համար սակագինը նվազել է 10 դրամով. Արտակ Մանուկյան

Փաստացիորեն 2019թ փետրվարի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքները ցերեկային 40 դրամ/կվտժ-ի փոխարեն կվճարեն 30 դրամ/կվտժ, իսկ գիշերային 30 դրամ/կվտժ-ի փոխարեն 20 դրամ կվտ/ժ, Facebook-յան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական, տնտեսագետ Արտակ Մանուկյանը։

«Էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հետևանքով առաջացել է դրական արդյունք, որի համատեքստում 2019թ փետրվարի 1-ից կամ պետք է էլեկտրաէներգիայի սակագինը նվազեր

ա) բոլոր սպառողների համար (0.37 դրամով) կամ
բ) միայն սոցիալապես անապահով ընտանիքների համար (10 դրամով)։

Ընտրվել է երկրորդ տարբերակը, որը, իմ կարծիքով, կրկին հատվածական, այլ ոչ թե ռազմավարական մոտեցում է․․․

Հ․Գ․ Ամեն դեպքում փաստացիորեն 2019թ փետրվարի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքները ցերեկային 40 դրամ/կվտժ-ի փոխարեն կվճարեն 30 դրամ/կվտժ, իսկ գիշերային 30 դրամ/կվտժ-ի փոխարեն 20 դրամ կվտ/ժ»,-նշել է նա։

Էլէներգիայի սակագների վերանայման հետևանքով առաջացել է դրական արդյունք. միայն սոցիալապես անապահով ընտանիքների համար սակագինը նվազել է 10 դրամով. Արտակ Մանուկյան