.jpg)
08/01/2019 16:00
Համաշխարհային Բանկի ղեկավարի պաշտոնաթողությունն անակնկալ էր աշխատակիցների համար
Համաշխարհային բանկի ղեկավար Ջիմ Կիմի պաշտոնաթողությունն անակնկալ է դարձել աշխատակիցների համար: Այս մասին РИА Новости-ին հայտնել է բանկի աղբյուրը:
«Պաշտոնաթողությունն անակնկալ է դարձել», - ասել է նա:
Համաշխարհային բանկի խմբի նախագահ Ջիմ Յոն Կիմը հայտնել է, որ փետրվարի 1-ից հեռանում է պաշտոնից, բանկի ղեկավարի պարտականությունները կկատարի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան:
Կիմը պաշտոնից հեռանում է 2022 թվականին իր լիազորությունների ժամկետը լրանալուց շատ առաջ: Նա բանկի նախագահ է աշխատել ավելի քան վեց տարի:
Հրաժարականի պաշտոնական պատճառը բանկիրի ցանկությունն է վերադառնալու տնտեսության մասնավոր հատված:
«Համաշխարհային բանկի աշխատակիցներին ուղարկել են տեսագրություն, որով դիմում են բոլորին՝ ասելով, որ ամեն ինչ կարգին է և անհանգստանալու կարիք չկա», - նշել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ աշխատակիցներին հայտնել են, որ խմբի նոր նախագահի որոնումն արդեն սկսվել է: