.jpg)
09/01/2019 14:07
«Ռեալը» չի նախատեսում Սոլարիին աշխատանքից ազատել
«Ռեալը» դեռ չի պատրաստվում պաշտոնանկ անել ակումբի գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիին՝ չնայած Լա լիգայում արդյունքների անկմանը:
Արգենտինացուն կարող են պաշտոնից հեռացնել մրցաշարի երկրորդ կեսում ակնհայտ անհաջողության դեպքում:
Սոլարին «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում հաստատվել է 2018-ի նոյեմբերին, պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թվականը: