Թեհրանը կպատասխանի ԵՄ պատժամիջոցներին
09/01/2019 16:36

Թեհրանը կպատասխանի ԵՄ պատժամիջոցներին

Թեհրանը պատասխան միջոցներ կձեռնարկի Իրանի քաղաքացիների դեմ Եվրամիության պատժամիջոցների կապակցությամբ, որոնց մեղադրում են ահաբեկչության համար, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:
 
Երկու ֆիզիկական անձ և մեկ կառույց՝ Իրանի հետախուզության և անվտանգության նախարարության ներքին անվտանգության դիրեկտորատը, ներառված են ԵՄ-ի հակաահաբեկչական ցուցակում՝ ի պատասխան Եվրամիության տարածքում կանխված մահափորձի:
 
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ի պատասխան այդ քայլին անհրաժեշտ հակամիջոցներ կձեռնարկի պատասխան գործողությունների շրջանակում», - հայտնել է Քասեմին Telegram-ալիքում՝ նշելով, որ Եվրամիության որոշումը զարմանք է հարուցում, իսկ Իրանին հասցեագրված մեղադրանքներն անհիմն են:
Թեհրանը կպատասխանի ԵՄ պատժամիջոցներին