Ֆրենկի դե Յոնգը համաձայնել է տեղափոխվել «Բարսելոն»
10/01/2019 14:50

Ֆրենկի դե Յոնգը համաձայնել է տեղափոխվել «Բարսելոն»

«Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարիերան  կշարունակի «Բարսելոնում»:

Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ 21-ամյա հոլանդացին համաձայնվել է տեղափոխվել կատալոնական ակումբ:

Պայմանագիրը կնքվելու է 5 տարով: «Այաքսը» ֆուտբոլիստի համար կստանա 75 միլիոն եվրո: