10/01/2019 17:53
Բենինի ափերի մոտ հունվարի 2-ին գերեվարված ազգությամբ հայ խոհարարը ՌԴ քաղաքացի է. ՀՀ ԱԳՆ
Գվինեական ծոցում՝ Բենինի ափերի մոտ, ծովահենների կողմից գերեվարված MSC Mandу կոնտեյներային նավի՝ ազգությամբ հայ խոհարար Անդրոնիկ Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, Aysor.am-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 2-ի գիշերը զինված ծովահենները բարձրացել էին MSC Mandу նավի վրա, որը նավարկում է Պանամայի դրոշի ներքո: Նրանք թալանել են անձնակազմին ու անդամներից 6-ին գերի վերցրել:
Ներկայում Բենինում և Նիգերիայում ռուս դիվանագետները պարզում են գերիների գտնվելու վայրը: