10/01/2019 14:43
Մի պահ գնաճի վարքագիծը իրոք մտահոգիչ էր, բայց 2018 թվականի գնաճը կազմել է 1.8 տոկոս. Նիկոլ Փաշինյան
2018 թվականի գնաճը կազմել է 1.8 տոկոս, Facebook-յան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Ի հեճուկս կանխատեսումների, թե 2018-ին կարձանագրվի 3, նույնիսկ 3.5-4 տոկոս գնաճ, 2018 թվականի գնաճը կազմել է 1.8 տոկոս:
Իհարկե, մի պահ գնաճի վարքագիծը իրոք մտահոգիչ էր, բայց կառավարությունը կարողացավ հասնել առաջադրված խնդրի, այն է՝ գնաճի զսպման խնդրի լուծմանը», - գրել է Փաշինյանը։