11/01/2019 13:24
Բելառուսն ամերիկացի դիվանագետների թվի սահմանափակումը վերացրել է
Բելառուսի իշխանությունները երկրում աշխատելու թույլտվություն ունեցող ամերիկացի դիվանագետների թվի սահմանափակումը վերացրել են, հայտնել է Foreign Policy-ն՝ հղում անելով Պետդեպարտամենտում իր աղբյուրներին:
Բելառուսի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մակեյը հինգշաբթի կայացած հեռախոսազրույցի ժամանակ այդ որոշման մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի գործերով օգնական Ուես Միտչելին:
Foreign Policy-ն նշում է, որ այդ գործողությունները կարող են հանգեցնել երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների լուրջ բարելավման:
Հրատարակության տվյալներով՝ Մինսկը 2008 թվականին արտաքսել է ԱՄՆ-ի դեսպանին այն բանից հետո, երբ Վաշինգտոնը Բելառուսի դեմ պատժամիջոցներ սահմանեց երկրում մարդու իրավունքների հետ կապված իրադրության վատթարացման կապակցությամբ: Երկրից հեռացել են ԱՄՆ-ի 35 դիվանագետներից 30-ը:
Պետդեպարտամենտում հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկատվությունը: