11/01/2019 11:26
Էկվադորի ԱԳՆ ղեկավար. Ասանժի համար լավ կլինի հանձնվելը
Էկվադորի արտաքին գործերի նախարար Խոսե Վալենսիան կարծում է, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի համար ավելի լավ կլինի հանձնվել անգլիական իշխանություններին:
«Մենք կարծում ենք, որ Ասանժը երկու ելք ունի. կա՛մ անորոշ ժամանակով մնալ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ առանց պարզորոշ հեռանկարների, կա՛մ հանձնվել իշխանություններին: Այս տարբերակը, ինչպես մենք ենք կարծում, ամենադրականն է նրա համար»,- Վալենսիայի հայտարարությունը մեջբերում է FM Mundo ռադիոն: