11/01/2019 11:50
ԱՄՆ-ն սկսել է Սիրիայից ռազմական տեխնիկայի դուրսբերումը
Վաշինգտոնը սկսել է Սիրիայից ռազմական տեխնիկայի տեղափոխումը՝ այդ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման պլաններին համապատասխան, հայտնել է CNN-ը:
Հաղորդվում է, որ վերջին մի քանի օրում «ցամաքային ռազմական տեխնիկայի» առաջին խմբաքանակը դուրս է բերվել Սիրիայից: Հեռուստաալիքը չի ճշտել՝ ինչ կոնկրետ բեռների մասին է խոսքը, նաև, թե ուր և ինչ կերպ են դրանք տեղափոխվել: Հրապարակման մեջ նշվում է, որ, ինչպես սպասվում է, ամերիկյան ուժերը նախ դուրս են բերվելու երկրի հյուսիսային մասից:
Հեռուստաալիքը արձանագրել է, որ զորքերի դուրսբերման գործողության իրականացման գործում ղեկավար դերը հատկացված է ԱՄՆ-ի ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությանը: Ավելի վաղ այնտեղ արդեն որշվել է, թե ինչ նավեր, ինքնաթիռներ, ուղղաթիռներ և ցամաքային տեխնիկա է մասնակցելու այդ գործընթացին: «Անհրաժեշտ միջոցների մեծ մասն արդեն գտնվում է տարածաշրջանում»,- ասված է նյութում: