11/01/2019 13:01
Ո՞նց ա լինում, որ Հանրապետականի կեղծարարներն «Իմ քայլը» դաշինքի ցուցակում են. Հարց՝ Փաշինյանին
«Նազիկը կալոնայով, ախռանայով ման ա գալիս ոնց ուզում ա, է՞ս ա օրինական երկիրը, պարո՛ն Փաշինյան», - հայտարարեց Էջմիածնում այսօր վերսկսած բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
«Պարոն Փաշինյան, ձեզ եմ դիմում, ասում եք փռենք ասֆալտներին, դե Նազիկին փռեք ասֆալտին՝ իրա կալոնայի հետ։ Է՞ս ա օրինական երկիրը, օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար։ Մենք նոր Հայաստանը սենց չենք պատկերացնում», - հայտարարեց ակցիայի մասնակիցը։
Նա նաև հարց բարձրացրեց.
«Մարդկանց հետաքրքրում ա, թե ո՞նց ա լինում, որ Հանրապետականի կեղծարարներն «Իմ քայլը» դաշինքի ցուցակում են»։
Հիշեցնենք, Էջմիածնում վերսկսել է Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիան։ Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ Գրիգորյանը դարձյալ կալանավորվի։