Բենզեման ստացել է աջ ձեռքի ճկույթի կոտրվածք
14/01/2019 15:14

Բենզեման ստացել է աջ ձեռքի ճկույթի կոտրվածք

«Ռեալում» հստակեցրել են ակումբի հարձակվող Կարիմ Բենզեմայի վնասվածքի բնույթը, որը փոխարինվել էր Լա լիգայի հերթական տուրի` «Բետիսի» հետ խաղի ընդմիջմանը (2:1):
 
Բուժզննումը պարզել է, որ ֆրանսիացու մոտ ոչ թե հոդախախտում է, այլ` աջ ձեռքի ճկույթի կոտրվածք:
 
Թե որքան ժամանակ կպահանջվի Բենզեմայի վերականգնման համար, հայտնի չէ:
Բենզեման ստացել է աջ ձեռքի ճկույթի կոտրվածք