.jpg)
15/01/2019 17:10
Միլլեր. «Գազպրոմը» գրեթե ավարտել է Սանկտ Պետերբուրգ տեղափոխվելու ուղղությամբ աշխատանքները
«Գազպրոմի» աշխատակազմը գրեթե ավարտել է Սանկտ Պետերբուրգ տեղափոխվելու ուղղությամբ աշխատանքները: Այս մասին լրագրողներին պատմել է ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը:
Նրա խոսքով՝ Նևա գետի վրա գտնվող քաղաքում արդեն աշխատում է գազային կորպորացիայի աշխատակազմի 95 տոկոսը:
Սանկտ Պետերբուրգի քաղաքապետի պաշտոնակատար Ալեքսանդր Բեգլովի հետ 2019-2021 թվականների համագործակցության համաձայնագրի ստորագրման ժամանակ՝ Միլլերը հայտնել է, որ «Լախտա կենտրոնի» բացումը նախատեսվում է առաջիկայում:
Այս պահին այնտեղ ընթանում են տարածքի հարդարման աշխատանքներ: Ընկերության ղեկավարը ԶԼՄ ներկայացուցիչներին հրավիրել է «Գազպրոմի» շտաբ-բնակարանի բացմանը:
«Լախտա կենտրոնը» գտնվում է Սանկտ Պետերբուրգի հյուսիս-արևմուտքում: Համալիրի հիմնական օբյեկտը 462 մետրանոց երկնաքերն է, որի շինարարությունն ավարտվել է դեռ 2018 թվականի նոյեմբերին: