Նավթի համաշխարհային գներն աճում են
16/01/2019 12:05

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի մարտի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 1,21 դոլարով՝ հասնելով մինչև 60,53 դոլար մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի դեկտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX)  աճել է 1,6 դոլարով և կազմում է 52.11 դոլար մեկ բարելի դիմաց։