Ամեն ինչ արվելու է, որպեսզի հնգամյա ժամկետում ներդրումները ՀՆԱ-ի նկատմամբ հասնեն առնվազն 23-24 տոկոսի. Տիգրան Խաչատրյան
17/01/2019 13:33

Ամեն ինչ արվելու է, որպեսզի հնգամյա ժամկետում ներդրումները ՀՆԱ-ի նկատմամբ հասնեն առնվազն 23-24 տոկոսի. Տիգրան Խաչատրյան

Կառավարությունը հատկապես կարևորում է նոր ներդրումային ծրագրերի իրականացումը, գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը։

«Դրանք բազմաթիվ են, վերաբերում են տարբեր ոլորտներին` և՛ արդյունաբերությանը, և՛ էներգետիկային։ Բայց պետք է հասկանանք, որ ցանկացած նոր նախաձեռնություն ժամանակ է պահանջում, որպեսզի իրականացման լայնամասշտաբության հասնի», - ասաց նախարարի պաշտոնակատարը։

Նա նշեց, թե ներդրողների կողմից շատ մեծ հետաքրքրություն կա.

«Ամեն ինչ արվելու է, որպեսզի հնգամյա ժամկետում ներդրումները ՀՆԱ-ի նկատմամբ հասնեն առնվազն 23-24 տոկոսի»։

Ընդ որում, ըստ Տիգրան Խաչատրյանի, վերնշյալ թվում գերակշիռ մասը պետք է կազմեն մասնավոր ներդրումները։

 

Ամեն ինչ արվելու է, որպեսզի հնգամյա ժամկետում ներդրումները ՀՆԱ-ի նկատմամբ հասնեն առնվազն 23-24 տոկոսի. Տիգրան Խաչատրյան