17/01/2019 10:37
Կարող ենք ընդամենը խնդիրը պահել մեր ուշադրության կենտրոնում․ Զոհրաբյանը՝ Ադրբեջանում գտնվող հայ պատանդների մասին
ԱԺ-ն շարունակում է քննարկել մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը։
ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանը հետաքրքրվեց Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանից, թե ի՞նչ տեսլական ունի հանձնաժողովը Ադրբեջանում գտնվող պատադների մասով ծավալվող աշխատանքների վերաբերյալ:
«Այս հարթակն ինչպե՞ս եք օգտագործելու», - հետաքրքրվեց Աբովյանը։
Զոհրաբյանն անկեղծացավ՝ չի կարող պնդել, որ հանձնաժողովն ունի լուրջ գործիքակազմ այս հարցում:
«Ճիշտ չի լինի հարցի ավելորդ հանրայնացումը, որովհետև երեմն այն բերում է գործի վնասման։ Մենք պետք է մոնիտորինգի տակ պահենք խնդիրը և պատկան կառույցներից ստանանք ինֆորմացիա։ Այս մասով Կարմիր Խաչը խիստ սակավախոս է։ Ես հասկանում եմ այս մարտավարությունը։ Մենք պիտի փորձենք ստանալ տեղեկություն՝ առանց ավելորդ աղմուկի։ Մենք կարող ենք ընդամենը խնդիրը պահել մեր ուշադրության կենտրոնում», - ասաց նա։