Լիվերպուլը սահմանելու է զբոսաշրջիկների համար հարկ
18/01/2019 14:51

Լիվերպուլը սահմանելու է զբոսաշրջիկների համար հարկ

Մեծ Բրիտանիայի Բրիտանական Լիվերպուլի քաղաքային խորհուրդը քննարկում է տուրիստական հարկ սահմանելու հնարավորությունը: Այս մասին  հայտնել է ITV-ն: 
 
Նախատեսվում է, որ հավաքված միջոցներն օգտագործվելու են քաղաքում մշակութային միջոցառումների ֆինանսավորման, աշխատատեղերի ստեղծման և կրթությանն աջակցելու համար: 
 
Քաղաքային խորհրդի ներկայացուցիչները պարզաբանում են, որ տեղական կառավարությունը կոնսուլտացիաներ Է անցկացնում այս հարցի շուրջ, ուսումնասիրում է մյուս խոշոր քաղաքների փորձը: 
 
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ նոր հարկի գումարը կարող է կազմել հյուրանոցում մեկ գիշերվա համար մեկ ֆունտ ստեռլինգ:
Լիվերպուլը սահմանելու է զբոսաշրջիկների համար հարկ