Ռիվալդոն կարող է մարզիչ դառնալ
18/01/2019 15:04

Ռիվալդոն կարող է մարզիչ դառնալ

Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռիվալդոն մարզչի կարիերա է սկսում Մարոկոյի երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Շաբաբ Մոհամեդիա» ակումբում: 
 
Նշվում է, որ 46-ամյա մասնագետն աշխատանքը սկսելու է հաջորդ մրցաշրջանից:
 
Ռիվալդոն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2015 թվականին: Նա հայտնի է «Դեպորտիվոյում», «Բարսելոնում», «Օլիմպիակոսում», ԱԷԿ-ում, «Բունյոդկորում», «Կաբուշկորպում», նաև «Սանտա Կրուզում», «Մոժնի Միրինում», «Կորինտիանսում», «Պալմեյրասում», «Կրուզեյրոյում», «Սան Պաուլուում» և «Սան Կաետանոյում» ունեցած ելույթներով: 
 
Բրազիլիայի հավաքականում Ռիվալդոն մասնակցել է 74 հանդիպման և դարձել է 34 գոլի հեղինակ:
Ռիվալդոն կարող է մարզիչ դառնալ