Նիկոլ Փաշինյանը կմեկնի Դավոս
18/01/2019 16:03

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Դավոս

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի մեկնում է Դավոս։

«Դավոսի համաշխարհային համաժողովի կայքում լույս է տեսել իմ հոդվածը: Ինքս՝ մեկնում եմ կիրակի», - գրել է վարչապետն իր ֆեյսբուքյան էջում։

Վերջին անգամ Հայաստանը Դավոսի ամենամյա տնտեսական համաժողովին մասնակցել էր 2018-ի հունվարին՝ վարչապետ Կարեն Կարապետյանի մակարդակով։ Դրանից առաջ Հայաստանը ինը տարի չի մասնակցել այդ համաժողովի աշխատանքին։

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Դավոս