«Ժամանակ». Ավետ Ադոնցը կնշանակվի ԱԳ փոխնախարարի պաշտոնում
18/01/2019 09:45

«Ժամանակ». Ավետ Ադոնցը կնշանակվի ԱԳ փոխնախարարի պաշտոնում

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մտադիր է ԱԳ փոխնախարարի պաշտոնում նշանակել տալ Ավետ Ադոնցին, ով վերջերս է դիվանագիտական առաքելությունը ավարտել Իսպանիայում:

Ադոնցի անունը կապվում է մի շարք աղմկահարույց պատմությունների հետ, մասնավորապես՝ Ադոնցը իր պաշտոնն օգտագործում էր կոմերցիոն նպատակներով: Չնայած դրան՝ Մնացականյանը երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ և պնդում է, որ ԱԳ փոխնախարար պետք է նշանակվի հենց Ադոնցը:

Հիշեցնենք, որ Ավետ Ադոնցը 2007թ. ԱԺ պատգամավոր էր ընտրվել ԲՀԿ-ից և հետագայում դիվանագիտական կարիերան սկսեց ԲՀԿ քվոտայով»:
 

«Ժամանակ». Ավետ Ադոնցը կնշանակվի ԱԳ փոխնախարարի պաշտոնում