Պետական գործիչը քաղաքավարի ստերի կամ քաղցր կենացների համար չէ. Հրանտ Բագրատյանը արձագանքել է ՀՀ նախագահին
19/01/2019 10:15

Պետական գործիչը քաղաքավարի ստերի կամ քաղցր կենացների համար չէ. Հրանտ Բագրատյանը արձագանքել է ՀՀ նախագահին

Հայաստանի նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը արձագանքել է Հաաստանի նախագահ Արմեն Սարգսյանի մի հայտարարությանը ու իր ֆեյսբուքյան էջում գրել.  

«Ջուրը 20-50 տարի անց ավելի արժեքավոր է լինելու, քան նավթը, Արաբական Միացյալ Էմիրությունները հարուստ է նավթով, բայց աղքատ է ջրով։ Մենք հարուստ ենք, մեր ազգային բաժակը, ապագայի բաժակը լրիվ լիքն է», - Աբու Դաբիում հայ համայնքի հետ հանդիպմանը ընդգծել է նախագահ Արմեն Սարգսյանը։

Ստիպված եմ արձագանքել։ Ջուրը երբեք չի կարող նավթից թանկ լինել կամ համեմատվել դրա հետ։ Ջուրը վերականգնվող ռեսուրս է, իսկ նավթը՝ ոչ։ Գոյություն ունի ռեսուրսաբանության տեսություն։ Կարդալ է պետք։ Պետական գործիչը քաղաքավարի ստերի կամ քաղցր կենացների համար չէ։ Մի 30 տարի առաջ էլ այս «մոտեցումը» կար։ Արդյունքը զրո է»։

Պետական գործիչը քաղաքավարի ստերի կամ քաղցր կենացների համար չէ. Հրանտ Բագրատյանը արձագանքել է ՀՀ նախագահին