«Ռեալը» պատրաստ է ներառել Խամեսին Էրիքսենի տրանսֆերում
22/01/2019 16:36

«Ռեալը» պատրաստ է ներառել Խամեսին Էրիքսենի տրանսֆերում

«Ռեալը» մտադիր է ձեռք բերել «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիսթիան Էրիքսոնին:
 
Մադրիդյան ակումբը պատրաստ է գործարքում ներառել կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին, հայտնում է As-ն:
 
Կոլումբիացին երկրորդ մրցաշրջանն է անցկացնում՝ «Բավարիայում» վարձակալությամբ: Մյունխենցիները նրան գնելու իրավունք ունեն:
 
Սակայն խամեսը միշտ չէ, որ Նիկո Կովաչեի օրոք խաղադաշտ է դուրս գալիս: Ֆուտբոլիստը Գերմանիայում իր ապագայի վերաբերյալ վստահ չէ: