Ռոնալդուն որպես պատիժ դատարանից պայմանական ժամկետ է ստացել
22/01/2019 15:55

Ռոնալդուն որպես պատիժ դատարանից պայմանական ժամկետ է ստացել

Դատարանը հրապարակել է հարկերի վճարումից խուսափած ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդույի վճիռ: Նա ստացել է 23-ամսյա պայմանական ժամկետ և պարտավորվել 19 միլիոն եվրո տուգանք վճարել:
 
Ավելի վաղ Ռոնալդուն խոստովանել էր հարկային չորս հանցագործություն իրականացնելու մեղքը: Այն ժամանակ որպես բպատիժ նա ստացել էր մոտ երկու տարվա պայմանական ազատազրկում: Ըստ իսպանական օրենսդրության՝ կիրառվում է միայն պայմանական տերմինը:
 
Ռոնալդուն մեղադրվում է 2011-ից 2014 թվականներն իր եկամուտները թաքցնելու համար:
Ռոնալդուն որպես պատիժ դատարանից պայմանական ժամկետ է ստացել