22/01/2019 14:02
ԱՄՆ-ում առանց աշխատանքի մնացած պետական ծառայողներին անվճար ճաշարանում կկերակրեն
World Central Kitchen մարդասիրական ընկերությունը Վաշինգթոնի կենտրոնում ճաշարան կբացի, որտեղ ԱՄՆ-ի դաշնային կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման պատճառով առանց աշխատանքի մնացած պետական ծառայողներին անվճար ճաշ կտան, հայտնում է ТАСС-ը:
«Այսօր, օրինակ, մենք հավի մսով բուտերբրոդ, կարիով ասիական բուսակերի ապուր, լոբազգիներից, քինոայով և կանաչ սոխով աղցան ենք առաջարկում», — պատմել է տեղացի պաշտոնյան:
Նշվում է, որ հաստատությունում կամավոր են աշխատում: