Առաջարկը սիրով ընդունել եմ. Զոհրապ Եգանյանը՝ Արթուր Վանեցյանի խորհրդական
23/01/2019 17:59

Առաջարկը սիրով ընդունել եմ. Զոհրապ Եգանյանը՝ Արթուր Վանեցյանի խորհրդական

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը նոր խորհրդական ունի։ Aysor.am-ի հետ զրույցում Զոհրապ Եգանյանը հաստատեց, որ նշանակվել է ՀՖՖ նախագահի խորհրդական։

«Եղել է առաջարկ, որն էլ սիրով ընդունել եմ»,- ասաց Զ. Եգանյանը։                               

Նշենք, որ Զոհրապ Եգանյանը եղել է Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակը, երբ վերջինս Կրթության ու գիտության նախարար էր, աշխատել է նաև ՄԻՊ Արման Թաթոյանի խոսնակ, եղել է նաև Գեղարքունիքի նախկին մարզպետ Կարեն Բոթոյանի խոսնակը։

Առաջարկը սիրով ընդունել եմ. Զոհրապ Եգանյանը՝ Արթուր Վանեցյանի խորհրդական