.jpg)
23/01/2019 16:48
Գոնսալո Իգուայինն այսօր կարող է դառնալ «Չելսիի» ֆուտբոլիստ
«Յուվենթուսի» հարձակվող Գոնսալո Իգուայինը, որը վերջին ամիսներին «Միլանում» հանդես է գալիս վարձակալության հիմունքներով՝ այսօր կարող է դառնալ «Չելսիի» ֆուտբոլիստ
Ինչպես հայտնում է Football Italia-ն հղում անելով Sky Sport Italia-ին, արգենտինացին այսօր կժամանի Լոնդոն, որպեսզի ավարտին հասցնի տեղափոխությունը: Եթե տրանսֆերը հաստատվի մինչև երեկո, ապա հնարավոր է` Իգուայինը մասնակցի Անգլիայի լիգայի Գավաթում «Տոտենհենի» հետ խաղին, որը կկայանա վաղը՝ հունվարի 24-ին:
Հանդիպումը կայանալու է հունվարի 24-ին:
Նախկինում նշվում էր, որ «Չելսին» վարձակալության հիմունքներով կգնեն խաղացողին և պայմանագիր կկնքեն մինչև մրցաշրջանի ավարտը, իսկ «Յուվենթուսին» կվճարեն 9 մլն եվրո: Ամռանը 31-ամյա ֆուտբոլիստին կգնեն 36 մլն եվրոյով: