«Մարիոթ Ինթերնեյշնլ»-ը նախատեսում է նոր հյուրանոցներ բացել Հայաստանում
23/01/2019 15:50

«Մարիոթ Ինթերնեյշնլ»-ը նախատեսում է նոր հյուրանոցներ բացել Հայաստանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է «Մարիոթ Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ Արնե Սորենսոնի հետ: 
 
Արնե Սորենսոնը տեղեկացրել է, որ քննարկում են Հայաստանում «Մարիոթ Ինթերնեյշնլ»-ի կողմից ներդրումային ծրագրերի իրականացմանն ու արդյունքում նոր հյուրանոցների բացմանն ուղղված հարցեր: 
 
Ընկերության նախագահը կարևորել է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանը միտված կառավարության քայլերը և համոզմունք հայտնել, որ դրանք կնպաստեն ծրագրերի արդյունավետ կյանքի կոչմանը:
«Մարիոթ Ինթերնեյշնլ»-ը նախատեսում է նոր հյուրանոցներ բացել Հայաստանում