.jpg)
25/01/2019 15:49
Ֆրենկի դե Յոնգ. Չեմ պատրաստվում Բարսելոնայում զբոսաշրջիկի կարգավիճակով դիտել Մեսսիին
«Բարսելոն» նորեկ Ֆրենկի դե Յոնգը պատմել է, որ կարող էր հայտնվել ՊՍԺ-ում կամ «Մանչեսթեր Սիթիում»:
«Բանակցում էի ՊՍԺ-ի հետ: Հետո զանգահարեցի Մաքսվելին և ասացի, որ չեմ պատրաստվում նրանց միանալ, իսկ իմ գործակալն այդ մասին հայտնեց ֆրանսիական ակումբին: Նաև բանակցություններ էի վարում Գվարդիոլայի հետ՝ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխության վերաբերյալ: Ակումբները միշտ էլ փորձում են համոզել քեզ, որ հենց նրանց ակումբ տեղափոխվես:
Շատ ուրախ եմ, որ «Բարսելոնը» շատ բան արեց ինձ ստանալու համար: Նրանք վաղուց էին ցանկանում տեսնել ինձ թիմում, անցած տարի ևս պայմանագիր էին առաջարկում: Սակայն նրանք ունեն բյուջե և չեն կարող շատ գումար ծախսել: Շատ հաճելի է, որ ես պատմության ամենաթանկարժեք հոլանդացի ֆուտբոլիստն եմ: Ինձ չի անհանգստացնում ես 5 թե 150 կամ 200 մլն եվրո արժեմ:
«Բարսելոնին» հետևում էի երբ երիտասարդ է, իսկ երբ ավելի գիտակից դարձա խաղում, սկսեցի հետևել Գվարդիոլայի ժամանակաշրջանին: Դա ինձ նրանց ավելի մեծ երկրպագուն դարձրեց: Միշտ եղել եմ Մեսսիի մեծ երկրպագուն, չնայած՝ ինձ ամբողջ թիմն է դուր գալիս: Չեմ պատրաստվում Բարսելոնայում լինել զբոսաշրջիկի կարգավիճակով ու դիտել Մեսսիին», - հոլանդացում խոսքերն է մեջբերում NOS-ը: