.jpg)
25/01/2019 18:10
Արդարադատության նախարարությունում պարգևավճարները կազմել են դրույքաչափի 87 տոկոսով
Արդարադատության նախարարությունում ևս անմասն չեն մնացել պարգևավճարներից, որոնք տարբեր պետական հիմնարկներում տրվել են 2018 թվականի դեկտեմբերին։
Aysor.am-ի հարցմանն ի պատասխան նախարարությունից պատասխանեցին, որ արդարադատության նախարարության աշխատակիցները 2018 թվականի դեկտեմբերին աշխատավարձի ֆոնդի տնտեսման հաշվին պարգևատրվել են պաշտոնային դրույքաչափի 87 տոկոսի չափով:
«Փորձաշրջանի մեջ գտնվող աշխատակիցները չեն պարգևատրվել», - հաղորդեցին նախարարությունից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սփյուռքի նախարարությունում դեկտեմբեր ամսվա պարգևատրումները կազմել են 6 մլն 656 հազար ՀՀ դրամ։