Մեդվեդևն ու Փաշինյանը հանդիպել են Մոսկվայում` հայկական կողմի խնդրանքով
25/01/2019 16:30

Մեդվեդևն ու Փաշինյանը հանդիպել են Մոսկվայում` հայկական կողմի խնդրանքով

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են տնտեսական համագործակցությունը: Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
 
«Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի և Հայաստանի վարչապետի միջև բանակցությունները տեղի են ունեցել հունվարի 25-ին՝ Մոսկվայում: Հանդիպումը կայացել է հայկական կողմի խնդրանքով: Կառավարության ղեկավարները քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդի խնդիրները և համագործակցության այլ հարցեր», - ասվում է հաղորդագրությունում:
Մեդվեդևն ու Փաշինյանը հանդիպել են Մոսկվայում` հայկական կողմի խնդրանքով