«Ուզում ենք խթանել ու խրախուսել առողջ ապրելակերպը». Աշոցքում բացվեց դահուկասպորտի կենտրոն
26/01/2019 14:03

«Ուզում ենք խթանել ու խրախուսել առողջ ապրելակերպը». Աշոցքում բացվեց դահուկասպորտի կենտրոն

Աշոցքում այսօր ԵՄ աջակցությամբ բացվեց դահուկասպորտի կենտրոն:

ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ ԵՄ-ն այս նախաձեռնությունը մի քանի նպատակով է իրականացրել.

«ԵՄ-ն ցանկանում է օգնել հայկական ընտանիքներին: ԵՄ-ն ցանկանում է, որ հայ ընտանիքները լինեն ավելի ուժեղ: Երկրորդ՝ մենք ուզում ենք խթանել ու խրախուսել առողջ ապրելակերպը: Դահուկասպորտը ընտանեկան սպորտաձև է, այն ապահավում է առողջություն և երրորդ՝ մենք ուզում ենք աջակցել կենտրոնից հեռու գտնվող հայկական համայնքներին: Օրինակ՝ Աշոցքի բնակչությունը ծանր կլիմայական պայմաններում է ապրում: Տարվա ընթացքում 7 ամիս ծախսված է ձնով, բայց ձյունը կարող է օգտակար ակտիվի վերածել», - նշեց Սվիտալսկին:

Նա հույս հայտնեց, որ Աշոցքը և դրա հարակից տարածքները ձմեռային մարզաձևերի զարգացման մասով կդառնան առաջադեմ:

ՀՀ տարածքային զարգացման և կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն էլ ընդգծեց, որ սա շատ ավ սկսիզբ է Աշոցքում նախարարության ծրագրերը ավելի լայնածավալ իրականացնելու համար:

«Պետք է օգտվել հնարավորություններից, որոնք Աշոցքն իր աշխարհագրական դիրքով ընձեռում է: Այստեղ սպորտային ավանդույթներ ունենք, որոնք համառորեն, համբերատար պետք է վերականգնենք», - ասաց նա:

«Ուզում ենք խթանել ու խրախուսել առողջ ապրելակերպը». Աշոցքում բացվեց դահուկասպորտի կենտրոն