ԵՄ-ն կավելացնի Հայաստանին տրվող ֆինանսական օժանդակությունը՝ որպես 2018թ.-ին տեղի ունեցած իրադարձությունների «խրախուսանք»
29/01/2019 15:27

ԵՄ-ն կավելացնի Հայաստանին տրվող ֆինանսական օժանդակությունը՝ որպես 2018թ.-ին տեղի ունեցած իրադարձությունների «խրախուսանք»

Եվրոպական Միության կողմից Հայաստանին տրվող ֆինանսական օժանդակությունը, հնարավոր է, մեծացվի, այսօր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը: 
 
«Այսօր 300 մլն եվրոյի ծրագրեր իրագործվում են, ևս 100 մլն եվրոյի ծրագրեր «ճանապարհին են»: Վարկավորման և դրամաշնորհների հաշվին ավելի քան 800 մլն եվրոյի ներդրումներ են արվել էներգետիկայի ոլորտում», - ասաց Յոհաննես Հաանը: 
 
Հարցին՝ արդյոք Հայաստանում 2018թ. տեղի ունեցած իրադարձություններն ազդել են ֆինանսական օժանդակությունն ավելացնելու որոշման վրա, Եվրոպական հանձնաժողովի հանձնակատարն արձագանքեց. «Մենք հատուկ բյուջետային տող ունենք, որն այսպես ասած, նվիրված է հատուկ ձեռքբերումներին՝ իրավունքների գերիշխանության ու ժողովրդավարության բնագավառում: Անշուշտ, դա լրացուցիչ ֆինանսական օժանդակության աղբյուր կլինի Հայաստանի համար: Մենք արդեն իսկ անցյալ տարի մի փոքր դա արեցինք, բայց ավելին կանենք 2019թ.-ին: Ես հանդգնում եմ արդեն հիմա հայտարարել, որ լրացուցիչ օժանդակություն կլինի՝ որպես խրախուսանք՝ անցյալ տարվա զարգացման համար», - ասաց Յոհաննես Հաանը: 
 
Նրա խոսքով՝ շատ կարևոր է Հայաստանում առկա դրական տրամադրվածությունն, ինչն արտացոլվում ու ազդում է նաև ներդրումային միջավայրի վրա:
ԵՄ-ն կավելացնի Հայաստանին տրվող ֆինանսական օժանդակությունը՝ որպես 2018թ.-ին տեղի ունեցած իրադարձությունների «խրախուսանք»