Փաշինյանի իշխանության ինն ամիսների ցուցանիշները զիջում են ՀՀԿ-ի ցուցանիշներին. Շարմազանով
29/01/2019 13:15

Փաշինյանի իշխանության ինն ամիսների ցուցանիշները զիջում են ՀՀԿ-ի ցուցանիշներին. Շարմազանով

Ազգային ժողովում չկա իրական ընդդիմություն, լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ 

«Նպատակ չկա ստվեր գցել ոչ ԲՀԿ-ի վրա, ոչ էլ «Լուսավոր Հայաստանի» վրա, մյուսը, որովհետև սատարում էր Փաշինյանին, մեկն էլ ջուր էր տանում, նրանք չեն քննադատել Փաշինյանի խայտառակ քաղաքականությանը», - ասաց նա։

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ինչ խոստացել է՝ չի արել։

«Նրա իշխանության ինն ամիսների ցուցանիշները նկատելիորեն զիջում են նախկին իշխանոսթյան ցուցանիշներին», - ասաց ՀՀԿ խոսնակը։

Էդուարդ Շարմազանովը նշեց, թե  բոլոր ոլորտներում «խայտառակ անկում» է գրանցվել։