.jpg)
31/01/2019 20:15
«Արսենալը» հայտարարել է «Բարսելոնից» Դենիս Սուարեսի վարձակալության մասին
«Բարսելոնի» կիսապաշտպան Դենիս Սուարսը մրցաշարի երկրորդ կեսը կանցկացնի «Արսենալում»:
Կատալոնացիները երկարաձգել են 25-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը մինչև 2021 թվականի ամառ և բաց թողել նրան լոնդոնյան ակումբ վարձակալությամբ:
«Արսենալը» Սուարեսին վճարելու է նրա վարձակալության ժամանակահատվածում:
Համաձայնագրում կա նաև գնման կետ, որը կազմում է 20 միլիոն եվրո: