.jpg)
01/02/2019 19:51
Իսպանիայի գավաթի 1/2 եզրափակչում կհանդիպեն «Ռեալն» ու «Բարսելոնը»
Այսօր տեղի է ունեցել Իսպանիայի գավաթի 1/2 եզրափակչի հանդիպումների վիճակահանությունը:
«Բարսելոնը» խաղալու է «Ռեալի» հետ, իսկ «Վալենսիան»՝ «Բեթիսի»: Առաջին հանդիպումները կանցկացվեն փետրվարի 6-ին, իսկ պատասխան խաղերը՝ փետրվարի 27-ին:
Այսպիսով, Իսպանիայում իրար հետևից կանցկացվի երկու կլասիկո՝ 4 օրվա ընթացքում, փետրվարի 27-ին և մարտի 2-ին՝ Լա Լիգայի 26-րդ տուրի շրջանակում:
Քառորդ եզրափակչում «Բարսելոնը» հաղթել է «Սևիլյային», «Ռեալը»՝ «Ժիրոնին», «Վալենսիան» ուժեղ էր «Խետաֆեից», իսկ «Բեթիսը» հաղթել է «Էսպանյոլին»: