01/02/2019 17:56
Արդարադատության նախարարությունն արդեն ստացել է ներման խնդրագրերի վերաբերյալ հրամանագրերը
Արդարադատության նախարարությունը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում Հանրապետության նախագահի աշխատակազմից ստացել է ներման խնդրագրերի մասին հրամանագրերը, տեղեկացնում են Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից։
Ըստ աղբյուրի, դրանք կներկայացվեն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն՝ դատապարտյալներին իրազեկելու և կատարումն ապահովելու նպատակով: