«Կոնվերս Բանկ»-ն առաջարկում է առցանց վարկավորում՝ ցածր փաստացի տոկոսադրույքով
01/02/2019 11:41

«Կոնվերս Բանկ»-ն առաջարկում է առցանց վարկավորում՝ ցածր փաստացի տոկոսադրույքով

«Կոնվերս Բանկը» գործարկել է առցանց վարկավորման հարթակ՝  իր հաճախորդներին հնարավորություն ընձեռելով հաշված րոպեների ընթացքում ստանալ առցանց վարկեր այս պահին Հայաստանում լավագույն պայմաններով:

Մասնավորապես,  «Կոնվերս Բանկն» առաջարկում է նմանատիպ այլ վարկատեսակների համեմատ ամենացածր  փաստացի տոկոսադրույքը: Վարկավորման հայտում լրացման ենթակա դաշտերի քանակը հասցվել է հնարավոր նվազագույնի, իսկ վարկի գումարը շատ արագ՝ ավտոմատ կերպով հաշվեգրվում է հաճախորդի  քարտային հաշվին:

Համապատասխան քարտային հաշվի բացակայության դեպքում հաճախորդը գումարը կարող է ստանալ «Կոնվերս Բանկի» ցանկացած մասնաճյուղում: Այս դեպքում գումարը հաճախորդին է տրամադրվում հնարավորինս արագ՝ առանց հավելյալ փաստաթղթավորման՝ միայն նույնականացման հիման վրա:

Վարկավորման առավելագույն գումարը 2 մլն դրամ է, մարման ժամկետը՝ 36 ամիս, տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 20.08 տոկոսից 21.39 տոկոս: Լրացուցիչ այլ վճարներ նախատեսված չեն:

Մանրամասները՝  հղումով:

 

«Կոնվերս Բանկ»-ն առաջարկում է առցանց վարկավորում՝ ցածր փաստացի տոկոսադրույքով