05/02/2019 13:15
ՀՀ դեսպանությունը փորձում է արագ լուծել հայկական մի շարք լրատվամիջոցների արգելափակման խնդիրը Ռուսաստանում (Տեսանյութ)
Հայկական մի շարք լրատվամիջոցների աշխատանքներն արգելափակված են Ռուսաստանի Դաշնությունում, Հայաստանի ԱԳՆ-ն տեղյակ է խնդրի մասին, Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ամենօրյա կապի մեջ է ռուսական պատկան մարմինների հետ՝ խնդրին լուծում տալու ուղղությամբ: Որքան տեղյալ եմ՝ այսօրվա դրությամբ խնդիրը մասնակի լուծվել է», - ասաց Նաղդալյանը:
ԱԳՆ մամուլի խոսնակը նշեց, որ խնդիրը նաև տեխնիկական է և քայլեր են ձեռնարկվում դրանց վերացման ուղղությամբ:
Ի թիվս մի շարք այլ լրատվամիջոցների, ՌԴ-ում արգելափակված են նաև Aysor.am-ի աշխատանքերը: ԱԳՆ խոսնակն ասաց, որ լրատվամիջոցի աշխատանքների խափանման մասին տեղեկությունը փոխանցվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը: