05/02/2019 18:01
Փարիզում հրդեհը 10 մարդու կյանք է խլել
Փարիզի հարավ-արևմուտքում գտնվող բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացածների թիվը հասել է 10-ի, հայտնում է Le Parisien-ն:
Պատահարը տեղի է ունեցել Փարիզի 16-րդ շրջանի Էրլանժե փողոցում գտնվող 8-հարկանի շենքում:
Հաղորդվում է, որ դեպքի վայրում աշխատում են մոտ 200 հրշեջներ: Հարևան մի քանի շենքերի բնակիչներին տարհանել են:
Հրդեհի պատճառը դեռ չի պարզվել: