Կառավարության այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ)
12/02/2019 10:24

Կառավարության այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ)

Շատ գեղեցիկ է գրված, կամեցողություններով ու ցանկություններով լի, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով կառավարության ծրագրին:

«Չեմ թաքցնում կա 2-3 դրույթ, որի իրականացման դեպքում ժողովուրդը կզգա դրական փոփոխություններ իր կյանքում», - ասաց Ծառուկյանը։

Դիտարկմանը՝ կա արդեն որոշում, թե ինչպես է խմբակցությունը քվեարկելու ծրագրին, Ծառուկյանն ասաց.
«Եղել է հեղափոխություն, այսօր պետք է լինի արդեն տնտեսական հեղափոխություն։ Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի, եթե չփոխվի, ուրեմն մենք կողմ քվեարկել չենք կարող», - ասաց նա։

Նա նկատեց, որ տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ են գումարի աղբյուրները, ժամկետները և մեխանիզմը, որը այսօր բացակայում է։ Ծառուկյանը նշեց, որ ներդրումների համար ևս անհրաժեշտ է տնտեսական աճ։

«Հենց այնպես ներդրում չի կարող լինել։ Չենք գնալու մարդկանց խնդրենք՝ եկեք, դրեք։ Ներդրման համար անհրաժեշտ է օրենքներ ու պայմաններ փոխվեն:։ Ներդրողները պետք է համեմատական կարգով նայեն՝ ինչ պայմաններ են աշխարհի ուրիշ երկրներում...մերը պետք ավելի լավ լինի», - ասաց նա։

Ծառուկյանը նաև նկատեց, եթե հեղափոխության համար անհրաժեշտ էր ունենալ «դուխ և կամք», ապա տնտեսական հեղափոխության համար հարկավոր է փող, դրա հստակ աղբյուր, ժամկետներ և մեխանիզմ։

Կառավարության այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ)