Առաջիկայում մեզ մնում է մեր հայրենիքն ազատել քրեաօլիգարխիկ և կոռուպցիոն վերջին բացիլներից. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
12/02/2019 10:20

Առաջիկայում մեզ մնում է մեր հայրենիքն ազատել քրեաօլիգարխիկ և կոռուպցիոն վերջին բացիլներից. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության 5-ամյա ծրագրի նախագիծը խորհրդարանում ներկայացնելիս մինչև դրա բովանդակությանն անցնելը, հիշեց 2018 թվականի խորհրդարանական ընտրությունները, ասաց, որ դրանք Հայաստանի 3-րդ հանրապետության պատմության մեջ բացառիկ էին։

«Դեկտեմբերի 9-ի խորհդրարանական ընտրությունները առաջինն էին, որի արդյունքները չվիճարկվեցին Սահմանադրական դատարանում, հետևաբար ունենք լեգիտիմության աննախադեպ բարձր աստիճան ունեցող կառավարություն», - հայտարարեց  Փաշինյանը։

Նա նշեց, որ այդ ընտրություններով Հայաստանում ավարտվեց հեղափոխության փուլը, և «երկրում կատարված փոփոխությունները դարձան անշրջելի»։

«Սա, իհարկե, չի նշանակում, որ երկրում հաստատված քաղաքական համակարգը անթերի է և կատարելագործման ու բարեփոխումների կարիք չունի։ Սա նշանակում է, որ քրեաօլիգարխիկ նախորդ ռեժիմին վերադարձ այլևս չի լինի և առաջիկայում մեզ մնում է մեր հայրենիքը ազատել քրեաօլիգարխիկ և կոռուպցիոն վերջին բացիլներից», - հայտարարեց Փաշինյանը։

Նա շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին, ովքեր ընտրել են իրենց դաշինքը և նաև նրանց, ովքեր, ընդհանրապես, գնացել ու մասնակցել են ընտրություններին։

Առաջիկայում մեզ մնում է մեր հայրենիքն ազատել քրեաօլիգարխիկ և կոռուպցիոն վերջին բացիլներից. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)