12/02/2019 10:55
Ֆրանսիայում ռելսերից տրամվայ է դուրս եկել. կա 12 տուժած
Ֆրանսիական Իսսի լե Մուլինո քաղաքում 12 մարդ է տուժել ռելսերից տրամվայի դուրս գալու հետևանքով, ասված է քաղաքի պաշտոնական Twitter-ում:
Հաղորդվում է, որ տրամվայը ռելսերից դուրս է եկել և բախվել կանգառին երկուշաբթի տեղական ժամանակով 21:30-ին:
«Թեթև վնասվածքներով 12 մարդ հսկողության տակ է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Իր հերթին BFMTV հեռուստաալիքը, հղում անելով տրանսպորտային ծառայությանը, հայտնել է, որ տուժածներից մեկը լուրջ վնասվածքներ է ստացել: Ծառայության տվյալով՝ տրանսպորտի երթևեկությունն արդեն վերականգնված է: