13/02/2019 11:04
Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահն անազատության մեջ է, սա ամոթալի է. Շարմազանով
Նախօրեին Ալիև-կրտսերը հերթական անգամ հայտարարել է,որ Արցախի խնդիրը պետք է լուծվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, Facebook-յան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Ավելին...նա նշել է,որ ադրբեջանցիները թե բանակցային գործընթացում և թե մարտի դաշտում ունեն առավելություն։
Ալիևի հակահայկական հայտարարությունների ֆոնին՝ Հայաստանի իշխանությունները համերաշխության և միասնականության միջավայր ձևավորելու փոխարեն, ընդհակառակը, նոր, ակնհայտ անհեթեթ մեղադրանք են ներկայացնում Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանին։
Սա անթույլատրելի և վտանգավոր գործողություն է, որը հաստատ չի սպասարկում հայության ու մասնավորապես արցախահայության շահերը։
Հ.Գ. Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահն անազատության մեջ է։
Սա ամոթալի է»,- գրել է Շարմազանովը։