13/02/2019 14:31
Մեքսիկայում գաղտնի թաղված մոտ 70 մարմին է գտնվել
Մեքսիկական Թեկոման մունիցիպալիտետում հայտնաբերվել է գաղտնի թաղված 69 մարմին։ Այս մասին տեղեկացնում է տեղի գլխավոր դատախազությունն իր թվիթերյան էջում:
«Սանտա Ռոսեում (Թեկոման մունիցիպալիտետ) հայտնաբերվել է 69 մարմին։ Տարվում է նրանց գենետիկ ինքնությունը պարզելու աշխատանք։ Դաշնային կառավարությունն օգնություն է ցուցաբերում սարքավորումներով և որոնումների շարունակման համար անհրաժեշտ անձնակազմով»,- ասվում է հաղորդագրությունում։