Հայաստանի հանրության կողմից ընկալված է տնտեսական հեղափոխության մեր բանաձևը. Վարչապետ
15/02/2019 11:21

Հայաստանի հանրության կողմից ընկալված է տնտեսական հեղափոխության մեր բանաձևը. Վարչապետ

Հայաստանի հանրության կողմից ընկալված է տնտեսական հեղափոխության մեր բանաձևը, կառավարության այսօրվա նիստում հայտարարոեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ կառավարությունը պետք է ընդունի կառավարության ծրագրից բխող միջոցառումների ցանկը, սակայն այդ ցանկը պետք է տարանջատվի հեղափոխությունը խթանող միջոցառումների ցանկից:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց՝ վերանայել բոլոր ներդրումային առաջարկները, գույքագրել դրանք, բացահայտել ներդրումների համար առկա խնդիրները, կենտրոնացնել տեղեկատվությունը տնտեսական ներդրումների և զարգացման նախարարությունում:

Նա հանձնարարեց նաև կարգավորումների պարզեցման քարտեզ կազմել, ջրի, գազի հասանելիության հարցը լուծել, ներդրումային հայկական հիմնադրամի ստեղծման աշխատանքը արագացնել:

Անդրադառնալով սեզոնային աշխատանքի ժամանակաշրջանին՝ նա ասաց, որ աշխատելու դեպքում չպետք է մարդկանց զրկել ընտանեկան և սոցիալական նպաստից։

Վարչապետը հանձնարարեց մեծ թափով սկսել վերամասնագիտական ուսումնական կենտրոնների ստեղծումը, ակտիվացնել և զարգացնել այն բոլոր ուսումնական կենտրոնները, որոնց նպատակը մարդկանց բիզնես հմտություններ սովորեցնելն է:

Վարչապետը նաև գյուղատնտեսության ոլորտին ուղղված հանձնարարականներ ներկայացրեց՝ նշելով, որ կաթիլային ոռոգման, գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ներդրման աշխատանքը ավելի արդյունավետ լինի:

Հայաստանի հանրության կողմից ընկալված է տնտեսական հեղափոխության մեր բանաձևը. Վարչապետ