15/02/2019 15:07
Ծծմբաթթվի կիրառմամբ հարձակում է տեղի ունեցել Փարիզի մետրոյում
Փարիզի մետրոյում ծծմբաթթվի կիրառմամբ հարձակման հետևանքով ծանր վնասվածքներ է ստացել մեկ մարդ, հայտնել է France Info պորտալը:
Հրատարակության տեղեկատվության համաձայն, միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին Ֆրանսիայի մայրաքաղաքի մետրոպոլիտենի առաջին ուղեգծում:
Հարձակվողը փախել է պատահարի վայրից: Նշվում է, որ տուժածի կյանքը սպառնալիքի տակ է: Նա դեմքի ու ձեռքերի ծանր այրվածքներ է ստացել: Տեղի ունեցած մանրամասներն ու հանգամանքները ճշտվում են: