.jpg)
16/02/2019 12:30
Իկարդին ծնկի բորբոքման հետևանքով բաց է թողել մարզումը
«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին չի մասնակցել ուրբաթօրյա մարզմանը՝ ծնկի բորբոքման հետևանքով:
Նա մնացել է ակումբի բազայում: Թե երբ Իկարդին կվերադառնա խաղադաշտ՝ չի նշվում:
Փետրվարի 17-ին «Ինտերը» A սերիայի 24-րդ տուրում սեփական դաշտում ընդունելու է «Սամպադորիային»: