18/02/2019 12:01
Բակո Սահակյանը ծաղկեպսակ է դրել Արթուր Մկրտչյանի հուշաքարին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի 60-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել նրա հուշաքարին, տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից։
Բակո Սահակյանն օրինակելի է համարել Արթուր Մկրտչյանի հայրենասիրությունը, նվիրվածությունը և պարկեշտությունը՝ ավելացնելով, որ նրա պայծառ հիշատակը միշտ վառ կմնա արցախցիների սրտերում: