«Նիկոլի միակ գործիքը մնացել է էժանագին տեսարանների ապահովումը». Սեդրակ Քոչարյան

18/02/2019 15:29

«Նիկոլի միակ գործիքը մնացել է էժանագին տեսարանների ապահովումը». Սեդրակ Քոչարյան


Վերջին օրերին լուրեր էին տարածվել, որ մեղադրանք է առաջադրվել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին։ Նույնիսկ խոսում էին, թե նրան կալանավորել են։

Պարզաբանումներ ստանալու նպատակով 2rd.am-ը դիմել է Սեդրակ Քոչարյանին։

- Պարո՛ն Քոչարյան, կխնդրեինք հերքել կամ հաստատել Ձեզ մեղադրանք առաջադրելու եւ հարակից գործընթացների մասին լուրերը։ Ի դեպ, ինչու՞ մինչեւ այժմ հրապարակային խոսքով հանդես չեք եկել։

- Սկսեմ վերջին հարցից։ Տարիներ շարունակ հեռու եմ մնացել հրապարակային գործունեությունից, հասկանալի պատճառներով։ Հրապարակային ակտիվությունս թե՛ հորս պաշտոնավարման շրջանում, թե՛ դրանից հետո կարող էր տարբեր կերպ մեկնաբանվել, ինչի տեղիք ամենևին էլ կարիք չկար տալու։ Դա նաեւ խառնվածքի ու ոճի խնդիր է։ Բայց հիմա պետք է վերանայեմ մոտեցումս, որպեսզի հանրությանը մոլորեցնելու փորձերը կանխվեն, ու նաեւ մարդիկ հակառակ կողմին էլ լսեն և եզրակացություններ անեն։

Մեր ընտանիքի դեմ արդեն 10 ամիս ընթացող վայրագ ու բարոյականությունից բացարձակապես զուրկ իշխանական հարձակման պայմաններում հրապարակայնության միջոցին դիմելն անխուսափելի է, հատկապես մեր դեմ ստի ու կեղծիքի գերբարձր դոզայի պայմաններում։

Ինչ վերաբերում է ինձ հետ կապված խոսակցություններին, դրանք մասամբ են ճիշտ։ Երեկ տարբեր տեղերից բազմաթիվ անհանգիստ զանգեր եմ ստացել։ Հարցնում էին, թե ճի՞շտ է արդյոք, որ ինձ կալանավորել են: Կալանքի մասով տեղեկությունը իրականությանը, ինչպես տեսնում եք, չի համապատասխաում։ Իսկ մեղադրանք, այո՛, առաջադրել են։ ԱԱԾ-ն օրեր առաջ ինձ մեղադրանք է առաջադրել շինծու մի գործով՝ ինչ-որ փողերի լվացում և, իբր, հարկերից խուսափում ու որպես խափանման միջոց՝ չհեռանալու մասին ստորագրությունն է կիրառել: Այսինքն, մեծ հաշվով, կարող էին եւ կալանավորել, այդ իսկ պատճառով էլ նման լուրեր էին տարածվել:

Չեմ թաքցում. տեղի ունեցողն ինձ առանձնապես չի զարմացնում: Նիկոլ Փաշինյանը վաղուց է սևեռված մեր ընտանիքի վրա, դեռևս լրագրողական գործունեության տարիներից։ Իսկ հատուկ ուժգնությամբ՝ այն պահից, երբ բախումներ սադրելով փախավ մարտիմեկյան հրապարակից՝ իրեն հավատացած մարդկանց թողնելով բախտի քմահաճույքին։
Պատգամավոր եղած տարիներին նա որևէ առիթ բաց չթողեց եւ հետևողականորեն փորձեց զրպարտել և սևացնել մեր ընտանիքի բարի համբավը, արժանապատվությունը, նույնիսկ այն պարագայում, երբ հայրս արդեն երկար ժամանակ պետական որևէ պաշտոն չէր զբաղեցնում։

Ըստ օդում կախված լուրերի՝ այդ ընթացքում քաղաքական գործունեության համար նա ակտիվ ֆինանսական աջակցություն էր ստանում ճիշտ այնպես, ինչպես լրագրողական գործունեության տարիներին, սակայն արդեն ոչ միայն «ծրարներով», այլեւ «տուփերով»՝ տարբեր անհատներից եւ կազմակերպություններից։

Մեր ընտանիքի մասին կեղծ և ստահոդ լուրերի հիմնական տեխնոլոգիան, որն ուղղորդվում է Նիկոլի և իր արբանյակների կողմից, շատ պարզունակ է։ Տասնյակ եւ հարյուրավոր կեղծ և սուտ տեղեկատվությանը կցվում է մի քանի՝ որեւէ իրավախախտում չպարունակող փաստ եւ ընդհանուր ստի սոուսի տակ մատուցվում հասարակությանը։ Մատուցված ինֆորմացիայի զգալի մասը կեղծ, սուտ կամ էականորեն չափազանցված է եղել։ Ինչպես եւ հիմա։
Ապրիլյան իրադարձությունների արդյունքում վարչապետ կարգված Նիկոլը շարունակում է նույն մոտեցմամբ առաջ շարժվել։
Ցավոք, երկրի ղեկավար է դարձել մի մարդ, որը ցանկացած միջոց պատրաստ է օգտագործել իր կասկածելի նպատակներին հասնելու համար։

Մարդկանց դժգոհությունը նախկին իշխանություններից, ըստ էության, ամբողջությամբ կապիտալիզացվեց մեկ մարդու անձնական վրեժխնդրության բավարարման համար։

Համոզված եմ, որ ժողովուրդը չի ներելու խաբեբայությունը և ժողովրդական շարժումը նեղ անձնական նպատակներին ծառայեցնելը։
Նիկոլի միակ գործիքը մնացել է էժանագին տեսարանների ապահովումը, իսկ նպատակը՝ ցանկացած գնով իր իշխանության պահպանումը։ Բայց մարդիկ արդեն սկսել են կոնկրետ պատասխաններ ու գործեր ակնկալել։

Որեւէ կասկած չունեմ՝ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:25 Պուտինը հանձնարարել է ստեղծել պատմության դասավանդման միասնական մեթոդաբանություն և առաջնորդվել դրանով Այսօր, 21:05 Բագրատ Սրբազանը ներկայացրեց Համազգային շարժման հետագա քայլերը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու ճանապարհին Այսօր, 20:47 «Հերթով, շարքով, կարգով իրենց բոլոր պրոֆիլները փոխել են իրենց կուսակցության ղեկավարի նկարով՝ ասելով՝ մեր դեմքը, ահավասիկ, սա է»․ Սրբազանը՝ ՔՊ-ականների մասին Այսօր, 20:29 Բագրատ Սրբազանն ազդարարեց գործող իշխանության մերժման մեկնարկը (Տեսանյութ) Այսօր, 20:17 Ինձ համար ընդունելի են բոլոր նրանք, ովքեր կոչված են հայկական օրակարգին ծառայելուն, կոչված են նրան, որ Եռագույնը հաղթի սև ու սպիտակին․ Բագրատ Սրբազան Այսօր, 20:00 Հայ ժողովուրդը ծնկի չի՛ գա և չի՛ գալու. Աբրահամ Գասպարյան Այսօր, 19:45 Մենք այսօր պատրաստ ենք վերահաստատել մեր իրավունքը՝ մեր հողում ապրելու․ Սուրեն Պետրոսյան Այսօր, 19:35 «Ձեր ցավը տանեմ, դուք էսօր ապացուցեիք, որ ուսանողությունը, երիտասարդությունը հայրենիք ունի, որ դուք մեր վաղվա գալիքն ապահովելու եք»․ Գառնիկ Դանիելյանը՝ դասադուլ անող երիտասարդներին Այսօր, 19:24 Սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում են Բաքվի պայմաններով․ Տարածքները մեզ են տալիս՝ առանց մի կրակոցի․ Ալիև Այսօր, 19:12 «Ավերակված է մեր երկիրը՝ ֆիզիկապես ավերակված է, հոգեպես ավերակված է․ բարոյապես ավերակված է, մտքով ավերակված է»․ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ իշխանությունն է պատասխանատու դրա համար Այսօր, 18:55 Իրական խաղաղությունը, իրական ինքնիշխանությունը Հայաստանի, հայ ժողովրդի պաշտպանության, մեր տարածքային ամբողջականության վերականգնման միջոցով է հնարավոր․ Րաֆֆի Հովհաննիսյան Այսօր, 18:45 Կա հանրային կոնսենսուս՝ գործող իշխանությունն այլևս չի կարող կառավարել այս պետությունը․ Գոհար Մելոյան Այսօր, 18:36 Ժողովուրդը պետք է այնպիսի մարդկանց վստահի իր ապագան, որոնց հետ անվտանգ կլինի․ Տիրան Խաչատրյան Այսօր, 18:18 Ժաննա Անդրեասյանն Իսպանիայում ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը Այսօր, 18:03 Պարեկները հորդորում են բացել Երևան-Ապարան ճանապարհը Այսօր, 17:55 Փաստաբանների պալատն արագ արձագանքման խումբ է ձևավորել․ Անվճար իրավաբանական օգնություն կցուցաբերվի բերման ենթարկվածներին Այսօր, 17:44 Բրյուսովում դասախոսներին բացահայտ սպառնում են․ «Հրապարակ» Այսօր, 17:31 Միշուստինը՝ ՌԴ վարչապետ Այսօր, 17:17 «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն աջակցության համար, որը ցուցաբերում է ամերիկյան կողմը»․ Խաչատուրյանը՝ Լոս-Անջելեսի քաղաքապետին Այսօր, 17:03 Մարզերում խաղաղ անհնազանդության ակցիաները շարունակվում են․ Քաղաքացիները հավաքվել են Կիրանց - Ոսկեպար ճանապարհին Այսօր, 16:48 «Զրկվել են լափամանից, եղել են աբիժնիկ»․ ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի կողմից ատելության խոսք տարածելու կապակցությամբ Թագուհի Թովմասյանը գրություններ է ուղարկել մի շարք կառույցների Այսօր, 16:36 Հաստատվել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Այսօր, 16:29 Փակ է Սպիտակ-Երևան մայրուղին․ Լուսանկարներ Այսօր, 16:22 Միրզոյան-Բայրամով բանակցությունները կշարունակվեն նաև վաղը Այսօր, 16:20 «Չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. կարող ենք առաջ գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային կապուղիները»․ Միրզոյանն՝ Ալմաթիում Այսօր, 16:19 ՔՊ-ից 1,5 ձայն էլ չի ստանա Բագրատ հոգևորականը, որ իրականացնի իմպիչմենթ. Անդրանիկ Քոչարյան Այսօր, 16:08 Այն հավատքով եմ, որ այս երիտասարդության հետ հասնելու ենք Արցախ. Գայա Արզումանյան (Տեսանյութ) Այսօր, 16:01 Միրզոյանն ասել է, որ Բայրամովի հետ հանդիպման նպատակը խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության հասնելն է Այսօր, 15:53 Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից Այսօր, 15:50 Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է` սառը զենք կրելու կասկածանքով Այսօր, 15:40 Արմավիրում 2-ամյա երեխան էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց Այսօր, 15:33 Արամոն վստահ է և հավատում է, որ մտավորականները դեռ կմիանան շարժմանը Այսօր, 15:18 Նիկոլ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տված լիներ. Սամվել Բաբայան Այսօր, 15:06 ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ևս Սրբազանի կողքին է (Տեսանյութ) Այսօր, 14:48 Այո՛, երկքաղաքացի եմ․ Բագրատ Սրբազանը հաստատեց՝ ՀՀ-ի և Կանադայի քաղաքացի է Այսօր, 14:34 Երևանում և Վայոց Ձորում անհնազանդության ակցիաների 12 մասնակից է ձերբակալվել ու տարվել ոստիկանական բաժիններ Այսօր, 14:33 Մարդիկ պատրաստ են իրենց հայրենիքի համար անազատության մեջ գտնվել. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 14:22 Գիտելիքը կարևոր է, իսկ հայրենիքը՝ ամենակարևորը. Արցախի ՄԻՊ-ի կոչը՝ ուսանողներին Այսօր, 14:20 Միրզոյանն ու Բայրամովը մեկնարկում են բանակցությունները Այսօր, 14:11 Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը Այսօր, 14:09 «Սա կրթական հաստատություն է, հո շուկա՞ չի». Բրյուսովի ռեկտորը՝ բուհի դռները փակելու մասին (Տեսանյութ) Այսօր, 14:02 Ալեն Սիմոնյանը 2018 թ. շարժման ժամանակ իր հպարտությունն էր հայտնում, որ եկեղեցին միացել է իրենց, բայց այսօր քննադատում է այդ եկեղեցին. Դավիթ Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 13:56 Չեն կարող որևէ կոմպրոմատով փորձել ՔՊ պատգամավորներին դեպի իրենց տանել, ՔՊ-ն բավականին ամուր է․ Բաքոյան Այսօր, 13:48 «Ամաչում ենք Ձեզ համար». ԵՊՀ ժուռֆակի շրջանավարտը՝ դեկան Նաղաշ Մարտիրոսյանին Այսօր, 13:36 Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարների հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ Այսօր, 13:23 Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ Այսօր, 13:17 Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ վարչապետի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն. Վարդևանյան Այսօր, 13:11 Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում Այսօր, 13:09 Հանրապետության տարածքում այս պահին փակ ճանապարհներ չկան․ ՆԳՆ Այսօր, 13:08 Ժողովուրդն այլևս անտարբեր չէ, Նիկոլը լեգիտիմ չէ, չունի ժողովրդի աջակցությունը․ Շարմազանով Այսօր, 13:04 «Ձեր արածն ուղղակի սխալ է». Բագրատ Սրբազանը՝ համալսարանի դռները փակած Բրյուսովի համալսարանի ռեկտորին Այսօր, 13:01 Հայաստանի ղեկավարը սրտում պետք է հայրենիք ունենա ու չլինի պոպուլիստ. Բագրատ Սրբազան Այսօր, 12:57 Հավաքվածները ծափողջույններով դիմավորեցին գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին (Տեսանյութ) Այսօր, 12:52 Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 12:40 Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը երթով անցնում է համալսարաններով, նրանց են միանում ուսանողները Այսօր, 12:28 ԵՊԲՀ ուսանողները ահազանգում են՝ դեկանատից անհատապես զանգում են և սպառնում Այսօր, 12:22 Երևանում է Անգլիայի ազգային բալետը՝ Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբ Այսօր, 12:19 Վարդենյաց լեռնանցքի հատվածում կատարվելու են քարաթափման աշխատանքներ Այսօր, 12:18 Բլոգեր Միկա Բադալյանին բերման են եթարկել (Տեսանյութ) Այսօր, 12:16 Միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին և գործադուլին. Գևորգ Թամամյան Այսօր, 12:13 Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է. ՔԿ Այսօր, 12:10 Բելգիայի հայերի կոմիտեն իր լիակատար աջակցությունն է հայտնում «Հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր, 12:08 Սյունիքում «Սուր էգզոգեն թունավորում`գազի արտահոսքից» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ անչափահասներ Այսօր, 12:06 Դիլիջանում ևս դասադուլ է Այսօր, 12:04 Հակակոռուպցիոն դատարանը փոփոխեց Ցոլակ Ակոպյանի խափանման միջոցը․ վարչական հսկողությունը վերացրեց Այսօր, 11:56 Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյան (Տեսանյութ) Այսօր, 11:53 Երևանում և մարզերում մի շարք ճանապարհներ քաղաքացիները փակել են (Լուսանկարներ) Այսօր, 11:51 Հաղթանակի օրվան նվիրված երթ՝ Աբովյան համայնքում (Տեսանյութ) Այսօր, 11:40 Կրակոցներ՝ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են «Mercedes» ու «Lada» մեքենաներ Այսօր, 11:37 ԵՊՀ արհմիությունը կոչ է անում բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ համազգային բողոքի և անհնազանդության խաղաղ միջոցառումներին Այսօր, 11:34 Այս իշխանությունները մեզ տանում են դեպի անդունդ. պետք է խենթ լինել. ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ (Տեսանյութ) Այսօր, 11:30 Հայաստանի իշխանությունը կրկին զորակցություն է ստանում թշնամուց. Թյուրքագետ Այսօր, 11:26 Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակավայրերում, Կապանում, Երևանում մայիսի 13-ին, 14-ին և 15-ին գազամատակարարման դադարեցումներ կլինեն Այսօր, 11:19 2024 թ. «Ավրորա» մրցանակին է արժանացել կոնգոյացի բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն Այսօր, 11:12 ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիային Այսօր, 11:04 Գերմանիայում էի, բայց տեսնելով՝ ինչ է կատարվում այստեղ, եկել եմ. Կամո Ունանյանը միացել է Սրբազանի շարժմանը Այսօր, 11:00 Տիգրան Աբրահամյանը մանրամասներ հայտնեց, թե ինչ են քննարկել Բագրատ Սրբազանի հետ Այսօր, 10:57 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ՝ շարժումը երթով գնում է դեպի ԵՊՀ․ կոչ արվեց ժամը 18։30-ին հավաքվել Հանրապետության հրապարակում Այսօր, 10:54 LIVE. ԵՊՀ-ում դասադուլ է: ԵՊՀ Ուսանողական խորհուրդը միանում է շարժմանը Այսօր, 10:48 Աշխարհի խոշորագույն պարբերականներն անդրադարձել են Հայաստանում սկսված շարժմանը Այսօր, 10:45 ՔՊ-ից իրենց նախաձեռնությամբ որոշ կոնտակտներ եղել են․ Սուրեն Պետրոսյան Այսօր, 10:29 Պուտինը վարչապետի պաշտոնում առաջարկել է Միշուստինի թեկնածությունը Այսօր, 10:27 Տավուշի մարզի Բերդավան համայնքում բացվել է երիտասարդական-մշակութային կենտրոն Այսօր, 10:25 Ոչ մի հիասթափություն, ընդհակառակը՝ ճնշման մեծացում․ Թյուրքագետ Այսօր, 10:22 Ամեն ինչ հնարավոր է. Սրբազանն՝ Արման Թաթոյանին վարչապետի թեկնածու դիտարկելու մասին Այսօր, 10:18 Հովհաննես Ազոյանի խորհուրդը՝ հեղափոխություն անել ցանկացողներին Այսօր, 10:15 Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում՝ ձեր սիրած ու չսիրած. Բագրատ Սրբազան Այսօր, 10:12 Դասադուլն ավանդական և թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է Սահմանադրությամբ. Ռուբեն Մելիքյան Այսօր, 10:10 ԵՊՀ-ում դասադուլ է․ ԵՊՀ ուսանողական խորհուրդը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը (Տեսանյութ) Այսօր, 10:07 Կեղծիքը ՔՊ-ականների վարքագիծն է, հայտնվել ենք ստի ու կեղծիքի հիմնարկում. Բագրատ Սրբազան Այսօր, 10:00 «Լադանիվա»-ն «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլում է․ ելույթ կունենա 19-րդ համարի ներքո Այսօր, 09:51 Լույս չի լինելու Այսօր, 09:43 Այսօր Ալմաթիում սպասվում է Միրզոյան-Բայրամով հանդիպումը Այսօր, 09:19 «Ժողովուրդ». Փաշինյանը թիմակիցներին sms շփումներով հանդարտեցրել է՝ ասելով, թե առաջիկա օրերին հավաքը կմարի Այսօր, 09:12 «Հրապարակ». Վեց տարի առաջ նույն հրապարակում Նիկոլին էին փառաբանում, իսկ վեց տարի անց Նիկոլին են հայհոյում Այսօր, 09:09 «Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը փորձում է հանրային վերաբերմունք ձևավորել, թե թալանը հետ է բերում Այսօր, 09:06 «Հրապարակ». Սրբազանի դեմ վարույթ են սկսել․ քննարկում են ընթացք տալ-չտալու հարցը Այսօր, 09:04 «Հրապարակ». Ալեքսանդր Ցականյանին խոստացել են գեներալի կոչում տալ, բայց ինչի՞ դիմաց Այսօր, 09:03 «Ժողովուրդ». Ոչ բոլոր ՔՊ-ականները տեղադրեցին Փաշինյանի լուսանկարը Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի հետ լուսանկարվելու իրավունքն ավելի ազդեցիկ է, քան օրենքի պահա՞նջը

Տվյալ բաժնի վերջին նյութերը