Կոռուպցիայի դեմ պայքար. 8 ամիսների ընթացքում վերականգնվել է 19 մլրդ-ից ավելի դրամ

19/02/2019 15:18

Կոռուպցիայի դեմ պայքար. 8 ամիսների ընթացքում վերականգնվել է 19 մլրդ-ից ավելի դրամ


Դեռևս հունվարի 9-ին Aysor.am-ը հարցում էր ուղարկել կառավարություն՝ պարզելու՝ 2018 թվականի մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրվելուց և նրա կողմից կոռուպցիայի ու ստվերային տնտեսության դեմ պայքար մղելու մասին հայտարարություններից ութ ամիս անց ինչքա՞ն գումար է վերականգնվել բյուջե։

Ի պատասխան մեր հարցման՝ կառավարությունից ներկայացրել են ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից տրամադրված տեղեկատվությունը, որում ներառված են նաև Ազգային անվտանգության ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացված աշխատանքների արդյունքները։

Այսպես, ըստ կառավարության պատասխանի, 2018-ի մայիսի 8-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, կոռուպցիոն, տնտեսական գործունեության դեմ ուղղված, ինչպես նաև այլ բնույթի հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերի քննության արդյունքում վերականգնվել է 19 մլրդ 630 մլն 849 հզր 778 դրամի չափով հանցագործությամբ պետությանը պատճառված վնաս։

Վերականգնված գումարները մուտքագրվել են Դատախազության, քննչական մարմինների դեպոզիտ հաշվեհամարին։ Կառավարությունից սակայն չեն կարողացել պատասխանել, թե նշված գումարներից որքանն է արդեն իսկ մուտքագրվել պետական բյուջե։

«Հնարավոր չէ ասել, թե այդ գումարներից որքանն է մուտքագրվել պետական բյուջե, քանի որ ՀՀ պետական բյուջե մուտքագրվող գումարների հաշվառումն իրականացվում է ըստ եկամտատեսակների, և դրա պատասխանատուն պետական մարմիններն են», - նշված է կառավարության պատասխանում։

Ըստ աղբյուրի՝ հարկային պարտավորություններից խուսափելու և տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ հանցագործությունների հետ կապված քրեական գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված վնասից ՊԵԿ քննչական մարմնում քննված քրեական գործով վերականգնվել է 2 մլրդ 123 մլն 669 հզր 012 դրամ։

Նշվում է նաև, որ ՀՔԾ-ի վարույթում ապօրինի հարստացման վերաբերյալ քննված քրեական գործերով պատճառված վնասից վերականգնում չկա, սակայն շուրջ 6 մլրդ 922 մլն 245 հզր. 802 դրամի վնաս, առկա դրամական միջոցներով, երաշխավորված է քրեադատավարական անհրաժեշտ գործիքակազմով, այն է՝ այդ չափով առկա արժույթի կամ արտարժույթի վրա դրված կալանքով, իսկ մյուս մասինը՝ անշարժ ու շարժական գույքի, ինչպես նաև ֆինանսական հաշիվների վրա դրված կալանքով։

Կոռուպցիոն, ինչպես նաև տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական մարմնի վարույթում քննված քրեական գործերով վերականգնվել է 14 մլրդ 044 մլն 758 հզր. 636 դրամ։ Յուրացումների և կոռուպցիոն այլ երևույթների վերաբերյալ քննված քրեական գործերով վերականգնված 3 մլրդ 462 մլն 422 հզր.130 ՀՀ դրամը վերականգնվել է ՀՀ Քննչական կոմիտեի և Հատուկ Քննչական ծառայության վարույթներում քննված քրեական գործերով։

Կառավարությունից նաև խնդրել էինք ներկայացնել, թե բյուջե վերականգնված գումարներից որքա՞ն բաժին է ընկնում ՊԵԿ-ին, որքանը ԱԱԾ-ին, որքանը՝ ոստիկանությանը և որքանը՝ ՀՀ պետական վերահսկողության ծառայությանը:

Հարցմամբ ստացած պատասխանում նշվում է հետևյալը՝

ՀՀ Ոստիկանություն- 2018-ի մայիսի 8-ից ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործույթունների հակազդման վարչության գործողությունների արդյունքում պետական բյուջե է վերադարձվել 665 մլն 729 հզր. 600 ՀՀ դրամ։

Պետական վերահսկողական ծառայություն  - ՀՀ Պետական վերահսկողության ծառայության գործունեության արդյունքում 2018-2019 թթ ՀՀ պետական բյուջե է վերադարձվել 827 մլն դրամ։

ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտե- 2018-ի մայիսի 8-ից ի վեր Հայաստանի Հանրապետությանը գույքի, դրամի և այլ ակտիվների կամավոր անհատույց հանձնելու առնչությամբ պետական գույքի կոմիտե են ներկայացվել.

«Ակնալճի կողբաբուծական տնտեսություն» ԲԲ ընկերությանը պատկանող 329.69 հա մամկերեսով տարածքը և այնտեղ առկա 5445 քառ. մետր մակերեսով շինությունները ՀՀ-ին նվիրաբերելու վերաբերյալ «Փաստաբանական գրասենյակ «ԼԵՎ գրուպ» ՍՊԸ-ի գրությունը։ Հիշեցնենք՝ այս ընկերության փաստաբաններից Լևոն Բաղդասարյանն է ներկայացնում գեներալ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի շահերը։

Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրի շենքն իրեն պատկանող գույքով, ՀՀ-ին նվիրաբերելու վերաբերյալ «Գոլդեն փելես» Հյուրանոց» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արտաշես Ավետիսյանի գրությունը։ Հիշեցնենք՝ Արտաշես Ավետիսյանը մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի որդին է։

Նշված գույքերի անհատույց ընդունման գործընթացը նախապատրաստման փուլում է։

Կառավարությունից նաև հավելել են, որ Ալեքսանդր Ազատի Սարգսյանի նկատմամբ հարուցված տարբեր քրեական գործերի և քննչական գործողություների ժամանակահատվածում վերջինս կամավոր անհատույց փոխանցել է պետությանը 18,5 մլն դոլարին համարժեք գումար։

Մեր մյուս հարցին, թե վերականգնված գումարից արդյոք ուղղվել են որևէ ծրագրի և եթե այո, խնդրում ենք նշել՝ ի՞նչ ծրագրի են ուղղվել, կառավարությունից պատասխանել են. «Վերականգնված գումարները մուտքագրվում են պետական բյուջե և օգտագործվում պետական բյուջեի մասին օրենքով սահմանված կարգով»։

Հեղինակ՝ Հասմիկ Համբարձումյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:39 Անահիտ Ավանեսյանի՝ պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Armtimes Այսօր, 15:23 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են Այսօր, 15:15 Թիվ 90 դպրոցի 13-ամյա աշակերտուհին վատացել է բեմի վրա, հիվանդանոցում` մահացել. Հրապարակ Այսօր, 15:04 Կարմիր գլխարկները երևի ամոթից սևացել են, հիմա սև գլխարկով են. Բագրատ Սրբազան Այսօր, 14:54 Րաֆֆի Գրեգորյանը միանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տնօրենների խորհրդին Այսօր, 14:46 Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Այսօր, 14:37 Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի․ news.am Այսօր, 14:33 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Այսօր, 14:16 Հայաստանում տարածված մողեսների տեսակները անվտանգ են Այսօր, 14:14 Ոստիկանությունը Կիրանցում «հատուկ գործողություններ» չի իրականացրել. ՆԳՆ Այսօր, 14:11 «Քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ իրեն անվանեն «ատլախ». Վահրամ Սահակյանը՝ Հովհաննես Դավթյանի մասին Այսօր, 14:08 Քաղաքացիները փակել են Սայաթ-Նովա-Ալեք Մանուկյան խաչմերուկը․ Լուսանկարներ Այսօր, 14:05 «Ուղղակի ամաչում եմ հայ ոստիկանների համար». Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս այցելել կիրանցեցիներին (Տեսանյութ) Այսօր, 13:57 Գեղարքունիքի բնակիչը գումար է պահանջել, որ մասնավոր հարցը լուծի, քանի որ ինքը «գողական կյանքով ապրող» և «հարգված անձ է» Այսօր, 13:56 Իմ փաստաբանները Գլխավոր դատախազից պահանջել են հերքում՝ տարեկան զեկույցում տեղ գտած զրպարտության համար. Աշոտյան Այսօր, 13:51 Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, որքան էլ ապօրինի բռնաճնշումներ լինեն, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան Այսօր, 13:48 «Hayat PROJECT»-ը Վերջին զանգին նվիրված նոր երգ է ներկայացրել (Տեսանյութ) Այսօր, 13:42 «Ոտքի, քանի չեն հանձնել Տավուշը», «Լռությունը հանցագործություն է». ակցիա` Երևանում Այսօր, 13:40 Երևանը պետք է ոտքի կանգնի, որպեսզի Կիրանցը կարողանա իր նպատակին հասնել. Աշոտյան (Տեսանյութ) Այսօր, 13:38 Կյանքի պուրակի կառուցման աշխատանքներն ընթացքում են. Քաղաքապետարան Այսօր, 13:35 Սպանություն՝ Երևանում. դանակահարված տղամարդը մահացել է Այսօր, 13:32 Լաց ու կոծ ա, ողբ, մարդիկ ուզում են գյուղից գնալ (MediaHub) Այսօր, 13:30 Հայրենիքի համար պայքարի խոսույթը ՔՊ-ական տիկինը միջնադար է կոչում. Աճեմյան (Տեսանյութ) Այսօր, 13:26 Այս պահին Տավուշում իրականացվում է հանուն թուրքի, հանուն Ալիևի օպերացիան. Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ) Այսօր, 13:21 Բագրատ Սրբազանը մեր աչքի լույսն է, չի կարելի նրան հարվածել. Հրանտ Մելիք-Շահնազարյան Այսօր, 13:18 «Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է Այսօր, 13:15 Ադրբեջանում տանկային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ինտենսիվ վարժանքներ են իրականացվում Այսօր, 13:12 ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել ՀՀ-ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Այսօր, 13:10 «Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպը դատապարտում է «Կրեմլի ոգեշնչած օրենքը» Այսօր, 13:08 Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին Այսօր, 13:06 Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Այսօր, 13:01 «Վերջնարդյունքը ոստիկանապետության հաստատո՞ւմն է». ընդդիմադիրները փակ հանդիպման են հրավիրում դեսպաններին (Տեսանյութ) Այսօր, 12:58 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներին Այսօր, 12:53 Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա, հակառակ դեպքում՝ այն կլինի անիմաստ կառույց. Փաշինյանը «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծից գոհ էր Այսօր, 12:50 LIVE. Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը Այսօր, 12:42 Արգելվել է Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց նաև այլընտրանքային՝ Աճարկուտ-Կիրանց ճանապարհով Այսօր, 12:32 Դատարանը որոշեց կալանավորել հային՝ ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար. Լևոն Քոչարյանի օգնական Այսօր, 12:26 Գերմանիայի համալսարանում ուսանողները ձեռքերն օճառելու ժամանակ ծորակը փակում են, իսկ մեզ մոտ մինչև չխշշա, չենք լվացվի. սա մենթալիտետի հարց է. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:20 Աստված ձեզ կպատժի ու ոչ մի Սրբազան չի փրկելու. ՔՊ-ականն՝ ընդդիմադիրներին (Տեսանյութ) Այսօր, 12:16 «Հեռացնե՛լ Նիկոլին». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց Այսօր, 12:11 Տեղահանված արցախցի երեխաների համար կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ Այսօր, 12:07 Գյուղից գյուղ գնալու համար պետք է անձնագիր ունենալ (Տեսանյութ) Այսօր, 12:05 Կոմիտասի անվան ազգային քառյակը համերգներով հանդես է գալու Իտալիայում Այսօր, 12:03 Շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է տնտեսությունը. մեր տնտեսվարողները սկսում են ստարտով, բայց հենց թռնելու պահը գալիս է՝ արգելակները միացնում են. Փաշինյան Այսօր, 11:56 Կառավարությունը բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժներին կաջակցի բարձրագույն կրթություն ստանալ կամ ատեստավորվել Այսօր, 11:49 Ես զարմացա, երբ իմացա, որ մեր հանրապետությունում կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան Այսօր, 11:39 Ա՛յ, որ սենց կազմակերպված պահեիք՝ թուրքը մեր սահմանը չէր մտնի, միայն կազմակերպված հանձնում եք. Գառնիկ Դանիելյանը՝ ոստիկաններին (Տեսանյութ) Այսօր, 11:36 Երեկ մի ահասարսուռ վերնագիր կարդացի՝ «Վազգեն Մանուկյանը գտնվում է Կիրանցում». վախեցա. ՔՊ-ական (Տեսանյութ) Այսօր, 11:30 Կեղտոտ գործակալների մի խումբ օրը 3 անգամ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող, չհամաձայնող մարդկանց ու հոգևորականներին. Մարուքյան Այսօր, 11:24 Երիտասարդներն այսօր ակցիա կանեն՝ ընդդեմ տարածքային զիջումների Այսօր, 11:22 «Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում». տավուշցի ՔՊ-ականը՝ կիրանցեցիների կողքին կանգնած մարդկանց (Տեսանյութ) Այսօր, 11:17 Ոստիկանությունից հերքում են, որ բերման ենթարկելիս կիրանցեցիներին ծեծի են ենթարկել Այսօր, 11:11 Նաիրա Հովսեփյանն ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից Այսօր, 11:10 Իմ կազմվածքը որոշակիորեն փոխվել է. Վահագն Ալեքսանյան (Տեսանյութ) Այսօր, 11:05 Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան Այսօր, 11:02 Ոստիկանները փակել են ճանապարհը և Կիրանց մուտք գործել թույլ են տալիս միայն կիրանցեցիներին Այսօր, 10:51 Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է Այսօր, 10:49 Գուցե մի օր էլ Ադրբեջանում իշխանության կբերվի մեկ այլ Նիկոլ, և ադրբեջանցի զինվորականներն ու ոստիկաններն իրենց ձեռքով մեզ վերադարձնեն Արցախը Այսօր, 10:44 ՔՊ-ական պատգամավորներն ԱՄՆ-ում են Այսօր, 10:41 Տասը հոգով մի մարդուն խփելով բերում, հասցնում են ոստիկանություն. կիրանցեցին մանրամասներ է պատմում (Տեսանյութ) Այսօր, 10:38 Ազգությամբ «հայ» ոստիկանների ձեռքով «հայկական իշխանությունը» փորձում է ճնշել իրական հայ գյուղացուն. Չալաբյան Այսօր, 10:34 Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ՀՀ բոլոր մարզերում շարունակել անհնազանդության խաղաղ գործողությունները. Հայտարարություն Այսօր, 10:31 ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին Այսօր, 10:25 Դանակի գործադրմամբ կատարված խուլիգանության վարույթով Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել Այսօր, 10:13 Բերման ենթարկված բոլոր կիրանցիներին ազատ արձակեցին (Տեսանյութ) Այսօր, 10:08 Կան մարդիկ, ովքեր մեծ բավականություն են ստանում սեփական տները, գյուղը, երկիրը պաշտպանող անձանց նկատմամբ ուժ կիրառելիս. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:03 «Հրապարակ»․ Բագրատ սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին Այսօր, 10:01 «Փաստ»․ Արման Թաթոյանը հստակ որոշում ունի Այսօր, 09:58 «Հրապարակ»․ ԱԱԾ-ում քննարկումներ են սկսվել կառույցի հնարավոր լուծարման մասին․ պահանջն Արեւմուտքի կողմից Այսօր, 09:56 «Հրապարակ»․ Լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը․ ՀՀ իշխանության հետ այլեւս ոչ ոք հույս չի կապում Այսօր, 09:53 «Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը Այսօր, 09:50 Դատավորը փորձում է իմ կալանքի շարունակականությունն ապահովել նոր անհավանական հիմքեր հորինելով․ Դավիթ Տոնոյան Այսօր, 09:42 ՊՆ-ն Կիրանցի և Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում Այսօր, 09:37 Կիրանցեցի կանայք արտասվում են, ոստիկանները` ծիծաղում (Տեսանյութ) Այսօր, 08:21 Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել Այսօր, 08:11 Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականացվում է «Օղակ» օպերացիա. Գառնիկ Դանիելյան 01/05/2024 23:14 «Եթե երևալու խնդիրն է, կարող ենք ծառ տնկել, կարող ենք պատ կառուցել»․ Փաշինյանը՝ գյուղերի դիտարկվող տարածքների անվտանգությունն ապահովելու մասին 01/05/2024 22:47 Ըստ Փաշինյանի՝ երաշխիքը, որ Ադրբեջանը նոր տարածքային պահանջներ չի ներկայացնի Հայաստանին, «մեր դիրքերի լեգիտիմությունն է» 01/05/2024 22:29 Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդև 01/05/2024 22:12 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Անժելա Էլիբեգովան և Արմինե Ադիբեկյանն են 01/05/2024 21:59 Բելառուսի ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են Իրանում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժություններին 01/05/2024 21:45 Վահանաձև գեղձի վրա ազդող աուտոիմուն խանգարում․ Պատճառները 01/05/2024 21:33 Տիգրան Աբրահամյանը տեսակցել է քաղբանտարկյալներին 01/05/2024 21:21 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Պիտի զրոյական կետը չեղարկենք․ Մետաքսե Հակոբյան 01/05/2024 21:07 «Ուզում են աչքի ընկնել «շեֆի» առաջ, միավորներ վաստակել»․ Բագրատ Սրբազանը՝ իր մասին կեղծ լուրեր ու զրպարտանքներ տարածելու նպատակների մասին (Տեսանյութ) 01/05/2024 20:53 «Եթե կիրանցիների տունը խլում են, ուրեմն իմն էլ պիտի խլեն, ձերն էլ պիտի խլեն, որովհետև իմ ու ձեր կադաստրի թուղթը նույն իրավական ուժն ունի, ինչ կիրանցիները»․ Իշխան Գևորգյանն սկսել է նստացույցը 01/05/2024 20:25 Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորելու որոշումն ընդունած դատավորը 01/05/2024 20:08 Ճապոնիան ցանկանում է Ֆրանսիայի հետ անվտանգության նոր համաձայնագիր կնքել 01/05/2024 19:50 Ինչպիսի՞ն կարող է լինել Կիրանցի ապագան՝ «սահմանազատումից» հետո․ Կիրանցում կարծում են՝ ոչ միայն ապագա, այլ նաև գյուղը կարող է չլինել 01/05/2024 19:32 Շահինյանը հաստատեց՝ իրեն ներկայացրած պլանով՝ «սահմանազատման» հետևանքով գյուղից տներ են անցնելու Ադրբեջանին, կամուրջն էլ՝ հետը 01/05/2024 19:14 Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ հայտնեց Փաշինյանի հետ հանդիպումից․ 60 տոկոսանոց վստահեցում է ստացել (Տեսանյութ) 01/05/2024 18:59 Պայքար՝ հանուն Տավուշի ու Հայաստանի լինելիության․ Օր 13-րդ․ Լուսանկարներ 01/05/2024 18:46 ՊՆ-ից պնդում են՝ Կոթիում դիրքեր չեն հանձնել 01/05/2024 18:29 Մեդվեդևը Հիտլերի նկարը փոխարինել է Զելենսկու նկարով և մայիսի 1-ի առթիվ շնորհավորել ռուսաստանցիներին 01/05/2024 18:14 Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգերը Կիրանցում են՝ աջակցելու պայքարին 01/05/2024 18:02 «Չեմ ուզում տեսնել Հայաստանի Հանրապետությունը էլ ավելի ստորացված»․ 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց 01/05/2024 17:54 Արթուր Սուքոյանին ձերբակալեցին․ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը 01/05/2024 17:40 Հրդեհ Ջրառատում․ Այրվածքներ ստացած քաղաքացուն հիվանդանոց են տեղափոխել 01/05/2024 17:26 Սևբերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին (Տեսանյութ) 01/05/2024 17:14 Սյունիքում սինդրիկ հավաքելու գնացած 14-ամյա տղան վնասվածքներ է ստացել՝ կասկածելի պայթյունի հետևանքով

Տվյալ բաժնի վերջին նյութերը